Սիրուշոն կօգնի Տաջիկստանի հայ արվեստագետներին գալ Հայաստան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 22, 2010 20:10

Վերջերս Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի ունեցավ «Համագործակցության երկինք» միջազգային երաժշտական փառատոնը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի էստրադային երգչուհի Սիրուշոն:

Համերգից հետ Սիրուշոն հանդիպեց Տաջիկստանում Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

«Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Մենք բոլորս հիացած ենք նրանով: Տաջիկստանի բնակիչները միշտ շատ լավ են ընկալել հայկական երաժշտությունը: Սիրուշոյի այցը դրան միայն ավելի ուժեղ զարկ տվեց»,- «Հայերն Այսօր»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Տաջիկստանում Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական համայնքի նախագահ Հրանտ Ղազարյան:

Հանդիպման ընթացքում Սիրուշոն պատրաստակամություն է հայտնել օգնել Տաջիկստանում հայկական համայնքի արվեստի բնագավառում հայտնի մարդկանց Հայաստան գալու եւ Հայաստանում իրենց գործունեությունը ծավալելու հարցում:

Հանդիպման վերջում Սիրուշոն համայնքի կողմից ստացավ տաջիկական ազգային երաժշտական գործիք` տավլակ, որը երգչուհին նվագեց արդեն հաջորդ օրը տեղի ունեցած համերգի բացմանը` «Քելե, քելե» երգի սկզբում:

Դիտվել է 1860 անգամ:
Print Friendly

Leave a Reply