Հաղթանակ և պարտություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 22, 2010 19:27

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տւրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի ներկայացուցիչների նկատմամբ: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը հաղթեցին իրենց մրցակիցներին: Իսկ ահա, Վլադիմիր Հակոբյանն իր խաղացած պարտիան ավարտեց ոչ-ոքի: Ցավոք, մեր երկրի կանանց հավաքականը անհաջողության մատնվեց: Այն 1,5:2,5 հաշվով զիջեց Չեխիայի ներկայացուցիչներին:Էլինա Դանիելյանը հաղթեց մրցակցուհուն, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց: Մինչդեռ, Լիլիթ Գալոյանը և Նելլի Աղինյանը պարտություններ կրեցին:

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply