Փոփոխություններ Երևանի ավագանու ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության կազմում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 22, 2010 16:50
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 22-ի նիստում փոփոխություններ կատարեց ՙԵրևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին՚ 2009թ.-ի հունիսի 6-ի որոշման մեջ:
Ըստ այդմ, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ընտրական ցուցակով Երևան քաղաքի ավագանու անդամներ ընտրված Արման Վարդանյանի և Սուրեն Մասումյանի` սեփական դիմումի համաձայն, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով թափուր մնացած մանդատները հանձվեցին նույն կուսակցության ընտրական ցուցակից Հովհաննես Կարապետյանին և Հրայր Հովսեփյանին:
Որոշման հիմքը ԲՀԿ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Մանուկ Հովհաննիսյանի, Խաչատուր Մկրտչյանի և Վարդգես Մկրտչյանի ինքնաբացարկի մասին դիմումներն են:
Գայանե Մելիքյան
Դիտվել է 907 անգամ:





Facebook
Tweet This