ՙՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (ԵՏԱ) պատվիրակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 22, 2010 16:44

ՙՍեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (ԵՏԱ) պատվիրակությանը` ասամբլեայի նախագահ, Իլ դե Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Միշել Սաբբանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գլխավոր քարտուղար Կլաուս Կլիպը եւ ԵԽ ԽՎ անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ –ֆրանսիական բարեկամական խմբի փոխնախագահ Ռենե Ռոուքեն:

Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը գոհունակությամբ փաստեց Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը եւ պատրաստակամություն հայտնեց նպաստել դրանց ամրապնդմանը բոլոր բնագավառներում:

Եվրոպական տարածաշրջանների ասամբլեային անդամակցում են եվրոպական 33 երկրների 270 շրջաններ /կամ մարզեր/ և 16 միջռեգիոնալ կազմակերպություններ: Ասամբլեայի նախագահ Միշել Սաբբանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ շրջանների միջև փորձի, կարծիքների փոխանակումը նպաստում են ժողովուրդների փոխըմբռմանը և մերձեցմանը: Նա հույս հայտնեց, որ արդեն այս տարվա նոյեմբերին` Ստամբուլում կայանալիք վեհաժողովի ժամանակ Հայաստանի համայնքները ես կանդամակցեն իրենց կազմակերպությանը: Միշել Սաբբանի խոսքերով` իրեն հայտնի է, որ Ազգային ժողովի նախագահը լավատեղյակ է մարզերի ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին ու գործունեությանը, քանի որ երկար տարիներ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում համակարգել է նրանց աշխատանքը:

Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց տեղական ինքնակառավարման մարմինների ու տարածաշրջանների համագործակցության գաղափարը եւ բարձր գնահատեց Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գործունեությունը ու Հայաստանի համայնքների անդամակցությունը այդ կազմակերպությանը, ինչը կնպաստի ՏԻՄ-երի կառույցի ամրապնդմանը, միջհամայնքային եւ միջշրջանային համագործակցությանն ու առկա խնդիրների համատեղ լուծմանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց ՏԻՄ-երին լայն լիազորություններով օժտելը եւ համայնքների ուժեղացումը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջարկեց ԵՏԱ-ի շրջանակներում Հայաստանում անցկացնել կովկասյան տարածաշրջանի երկրների համայնքների կոնֆերանս:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply