Օտար լեզու քննություն հանձնած 158 դիմորդներից անբավարար է ստացել 23-ը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 14, 2009 12:25

mhm42045-copy«Օտար լեզվի» միասնական լրացուցիչ քննությունների միջին միավորները համամետաբար բարձր են` 12,2-16,4:

Հայտագրված 155 դիմորդներից անգլերենի  քննությանը մասնակցել է 137-ը: Բացակայողների մեծ մասը չեն ներկայացել քննությանը  նախորդ քննություններում կտրվելու պատճառով: Սակայն ինչպես «Անկախ»-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, անբավարար ստացած դիմորդները կարող էին մասնակցել հաջորդ քննությանը, քանի որ ստացած միավորի վկայականը 2 տարվա ուժ ունի, և այս տարվա միավորով դիմորդները միանգամից կարող էին մյուս տարի ազատվել այդ քննությունից:

Անգլերենի միասնական լրացուցիչ քննության միջին միավորը 14.3 է: 20 միավոր է ստացել 9 դիմորդ: Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 20 շրջանավարտ:

Ֆրանսերենի միասնական լրացուցիչ քննությանը նախապես դիմում հայտ ներկայացրած 8 դիմորդից մասնակցել է 6-ը: Միջին միավորը 12.2-ն է: 17.5-19 միավոր է ստացել 2 դիմորդ, իսկ երեք շրջանավարտ չեն հաղթահարել դրական միավորի շեմը:

Գերմաներենի միասնական լրացուցիչ քննությանը 15 դիմորդներից բոլորն էլ մասնակցել են քննությանը:Միջին միավորը 16.4-ն է: Առավելագույն 20 միավոր, ինչպես նաև անբավարար ստացողներ չկան:

Միասնական լրացուցիչ քննություններն անցկացնելու համար հանրապետությունում ձևավորվել էր երկու քննական կենտրոն` Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցում: Վերջին միասնական լրացուցիչ քննությունը կանցկացվի հուլիսի 16-ին` ռուսաց լեզվից:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply