Եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքն ընկել է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 22, 2010 14:11

Եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքն ընկել Է վերջին վեց շաբաթվա ամենացածր մակարդակ: Ինչպես պարզաբանում են փորձագետները, շուկան այդ կերպ Է արձագանքել ԱՄՆ-ի կենտրոնական բանկի գործառույթները կատարող Համերկրային պահուստային համակարգի այն հայտարարությանը, որ ինքը մտադիր Է դրամական բնույթի միջոցներ ձեռնարկել երկրի Էկոնոմիկան խթանելու համար: Նախօրյակին Նյու Յորքում աճուրդների փակվելու պահին եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքն ընկել Է 1,4 տոկոսով: 1 եվրոյի դիմաց տալիս Էին 1,3248 դոլար: Այս ցուցանիշն ամենացածրն Է այս տարվա օգոստոսի 9-ից ի վեր:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply