Ռ. Զոհրաբյան. «ՀՀԿ-ն չի փորձում թուլացնել ԲՀԿ-ի դիրքերը»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 22, 2010 14:06
Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե իբր կոալիցայի ներսում փոփոխություններ են տեղի ունենում, եւ հանրապետականները փորձում են թուլացնել ԲՀԿ-ի դիրքերը: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այդ տեղեկությունները հիմնավորված չեն, կոալիցիան բնականոն հունով իր աշխատանքը շարունակում է եւ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ ոչ մի խնդիր չկա»,-ասաց Ռ. Զոհրաբյանը: Անդրառանալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` նա նշեց, որ հանրապետականները դեռ չեն նախանշել, թե ինչ ձեւաչափով կմասնակցեն: «Եթե մենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթենք բարձր ցուցանիշներով, ապա, կարծում եմ, կրկին կոալիցիա կկազմենք, որովհետեւ հանրապետականը ձգտում է միշտ հավասարակշռություն պահել: Երկրի կառավարմանը թող մասնակցեն նաեւ մյուսները, ի վերջո, մենք խնդիր ունենք նաեւ քաղաքական ուժերի աճի»,-ասաց Ռ. Զոհրաբյանը: Նա չի բացառում, որ Հանրապետական կուսակցությունում կարող է սերնդափոխություն լինել, որը, ըստ պատգամավորի, նորմալ երեւույթ է:






Facebook
Tweet This
Email This Post
