Չինացի Հայը`աշխարհի չեմպիոն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 22, 2010 13:30
Թուրքիայի Անթալիա քաղաքի մարզապալատում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 69 կգ քաշայինների պայքարում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Արմեն Ղազարյանը երկամարտում գրավեց չորրորդ տեղը` 329 (148+181) կգ: Հիշեցնենք, որ այս մարզիկը Հայաստանի հավաքականից է տեղափոխվել: Նա 2004-ին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում գրավել էր չորրորդ տեղը: Արմենն այս անգամ անմասն չմնաց խաղարկված պարգևներից և հրում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր: Իսկ երկամարտի համաշխարհային ռեկորդով չեմպիոն դարձավ չինացի Լյաո Հայը`358 (160 + 198 ) կգ:






Facebook
Tweet This
Email This Post
