Նոր մրցավայրում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | սեպտեմբերի 22, 2010 13:01
Որպես կանոն, ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը պատասխանատու խաղերում մրցակիցներին հյուրընկալում է Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի մարզադաշտերում, սակայն չի բացառվում, որ Ռուսաստանի ներկայացուցիչները Հայաստանի ընտրանու հետ հանդիպեն Վլադիկավկազի մարզադաշտում: «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարի շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպումը նախատեսված է 2011-ի հունիսի 4-ին։ Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտնել է, որ այդպիսի քայլը կնպաստի, որպեսզի Ռուսաստանի այդ տարածաշրջանում ֆուտբոլը զարգանա:
Դիտվել է 1067 անգամ:





Facebook
Tweet This