Լոնդոնի Բոնդ սթրիթը ճանաչվել է Եվրոպայի ամենահարուստ փողոցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2010 12:41

Լոնդոնի կենտրոնի նշանավոր Բոնդ սթրիթն առեւտրական հարթակների վարձակալման արժեքով առաջին տեղն է գրավել Եվրոպայում` երկրորդ տեղը մղելով Փարիզի Ելիսեյան դաշտերը: Այդ մասին նախօրյակին հաղորդել է բրիտանական Financial Times թերթը` վկայակոչելով Cushman & Wakefield բրոքերական ընկերության վերջին հետազոտությունը, որը մասնագիտանում է անշարժ գույքի շուկայում:

Վերջին մեկ տարվա ընթացքում Բոնդ սթրիթում մեկ քառակուսի մետր մակերեսի վարձակալման արժեքն աճել է 19,4 տոկոսով եւ հասել 6,2 հազար ֆունտ ստեռլինգի (9,65 հազար դոլար): Սակայն նույնիսկ այդ հզոր աճը նրան թույլ չտվեց առաջ անցնել այդ ցուցանիշով աշխարհի բացարձակ առաջատարին` Նյու Յորքի Հինգերորդ ավենյուին: Լոնդոնի Օքսֆորդ սթրիթ եւ Պիկադիլի նշանավոր առեւտրական փողոցները միավորող Բոնդ սթրիթում, որը բաղկացած է Օլդ Բոնդ սթրիթից եւ Նյու Բոնդ սթրիթից, տեղակայված են առաջատար դիզայներական տների բուտիկները եւ ոսկերչական սրահները:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply