Արա լեռան վրա կորած զբոսախումբը գտնվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2010 12:14

Երեկ երեկոյան ահա­զանգ է ստացվել, որ Արա լեռան վրա գտնվող մատուռի մոտակայքում զբոսախումբը մոլորվել է եւ չի գտնում հետդարձի ճանապարհը:

Ժամը 20.17-ին դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Մինչեւ ժամը 23.00-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում զբոսախումբը (“Լինք­գրանդսիստեմս” ընկերության 12 աշխատակից) գտնվել է եւ անվտանգ իջեցվել իրենց ավտոմեքենաների մոտ:

Սեպտեմբերի 22-ին, ժամը 05.55-ին ահա­զանգ է ստացվել, որ Երեւանի Վրթանես Փափազյան 57 հասցեի բնակիչներ` 1960 թ. ծնված Անդրանիկ, 1992 թ. ծնված Սեւակ եւ 1993 թ. ծնված Շավարշ Դանիելյանները սեպտեմբերի 21-ին “Լենդ Ռովեր” ավտոմեքենայով բարձրացել են Արագած լեռան գագաթը, եւ ժամը 20.30-ից նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել:

Ժամը 06.30-ին դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ սկսել որոնողական աշխատանքները:

Դիտվել է 2778 անգամ:
Print Friendly

Leave a Reply