Բախվել են 15 համարի երթուղայինը և 2 այլ մեքենաներ. կան վիրավորներ և զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2010 12:09

Սեպտեմբերի 20-ին  “1-03” ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում` “Շամպայն-գինիներ” ՓԲԸ-ին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 03.57-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` բախվել են Էդգար Հակոբյանին պատկանող “ԲՄՎ” մակնիշի 13 ՕՕ 095 պետհամարանիշի ավտոմեքենան եւ Հրաչյա Խաչատրյանին պատկանող “Կուբան” մակնիշի 43 ՏՏ 343 պետհամարանիշի ավտոբուսը, ինչի հետևանքով 1980 թ. ծնված Է. Հակոբյանը, 1963 թ. ծնված Հ. Խաչատրյանը  եւ ավտոբուսի 4 ուղեւոր ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, ավտոբուսի վարորդը եւ ուղեւորները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երեւանի “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Փրկարարների ուժերով Է. Հակոբյանը դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել նույն հիվանդանոց:

Ըստ բժշկի` տուժածների վիճակը բավարար է:

Նույն օրը, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Զ. Անդրանիկի 1 հասցեին հա­րա­­կից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 20.53-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում` բախվել են “ՎԱԶ-2106” մակնիշի 15 ՍՍ 620 եւ “ՎԱԶ-2121” մակնիշի 26 ՏՍ 952 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդներ` 1969 թ. ծնված Ա. Հայրապետյանը եւ 1988 թ. ծնված Ա. Պողոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տուժածները փրկա­­րարների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել Մարտունու հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

Սեպտեմբերի 21-ին, ժամը 00.44-ին Ճանապարհային ոստիկանությունից  տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան եւ Շինարարների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպահատար, ինչի հետևանքով ասֆալտի վրա թափվել են մեծ քանակությամբ վառելիքաքսուքային նյութեր, եւ անհրաժեշտ է օգնություն:

Ժամը 00.49-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում` բախվել են “Մերսեդես ՄԼ-500” մակնիշի 60 ՏՕ 101, “ՎԱԶ-2207” մակնիշի Տ 5389 պետհամարանիշների եւ “Օպել-Վեկտրա” մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով “Արմենիա” բժշկական կենտ­րոն են տեղափոխվել` 1990 թ. ծնված Արփինե Մուսայելյանը, 1990 թ. ծնված Սերգեյ Հակոբյանը, 1989 թ. ծնված Հովհաննես Պար­տալյանը եւ 1986 թ ծնված Ներսես Սեդրակյանը:

Հ. Պարտալյանը և Ն. Սեդրակյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: Ս. Հակոբյանի և Ա. Մուսաելյանի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:

Դեպքի վայրում հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են ասֆալտի մաքրման աշխատանքներ:

Նույն օրը, ժամը 22.42-ին ահա­զանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի և Բաղյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում պարզվել է, որ, դեռևս չպարզված հանգամանքներում, իրար են բախվել “Սուզուկի” մակնիշի 15 ՍՏ 520, “Մերսեդես”  մակնիշի Տ 2958 պետհամարանիշների ավտոմեքենաները եւ “ԳԱԶել” մակնիշի Տ 3780 պետհամարանիշի թիվ 15 երթուղային միկրոավտո­բուսը:

Պատահարի հետևանքով ուղևոր (ավտոմեքենան պարզված չէ),  1980 թ. ծնված Նարեկ Դավթյանը տեղում մահացել է, իսկ “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդ,  1955 թ. ծնված Մհեր Բաղրամյանը, “ԳԱԶել” մակնիշի միկրոավտոբուսի վարորդ, 1962 թ. ծնված  Անդրանիկ Գրիգորյանը եւ ուղեւորներ` 1992 թ. ծնված Ժաննա Կոչկարյանը, 1986 թ. ծնված Սարգիս Անտոնյանը, 1980թ. ծնված Արտյոմ Հայրապետյանը, 1974 թ. ծնված Արմեն Պետրոսյանը, 1987 թ. ծնված Էլմիրա Վարդանյանը եւ 1985 թ. ծնված Անահիտ Մաթևոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply