Տուգանք` Վանաձորն աղտոտելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2010 11:45

Վանաձորի քաղաքապետարանի որոշմամբ` չնախատեսված տեղերում, աղբավայրերից դուրս աղբ թափելու համար սահմանվել է տուգանք: Ֆիզիկական անձանց համար այն նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով է, պաշտոնատար անձանց համար` 40-100-ապատիկի, իսկ կրկին խախտում կատարելու դեպքում` համապատասխանաբար` 30-50-ապատիկի եւ 100-200-ապատիկի: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը «Արմենպրես»-ին հույս հայտնեց, որ գոնե այս նախաձեռնությունը կստիպի բնակիչներին քաղաքը պահել մաքուր ու բարեկարգ:

«Տուգանքներ դեռեւս չեն կիրառվել, այլ միայն զգուշացում, որի կրկնվելու դեպքում արդեն կսահմանվի տուգանք»,-ասաց նա:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply