Հայաստանը` փարիզյան զբոսաշրջության ցուցահանդեսում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 22, 2010 11:07

Հայաստանը սեպտեմբերի 21-ից Փարիզում մասնակցում է զբոսաշրջության ցուցահանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Գոհար Միրզոյանը, ցուցահանդեսը կանցկացվի մինչեւ սեպտեմբերի 24-ը եւ ունի բիզնես ուղղվածություն: Նախատեսվում են տարբեր երկրներից ժամանած տուր-օպերատորների մասնակցությամբ քննարկումներ, որոնց ընթացքում կներկայացվեն զբոսաշրջության հետ կապված հիմնախնդիրները, ինչպես նաեւ տուրիստական փաթեթներ: Ըստ Գ. Միրզոյանի` ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է տալիս հաստատել նոր գործարար կապեր: Նշենք, որ զբոսաշրջության ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում է հինգ տուրիստական գործակալություն:

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply