Մաքենիս գյուղը հրաժեշտ տվեց իր անփոփոխ ղեկավարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2010 10:05

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղն այսօր հրաժեշտ տվեց վերջին տասնչորս տարիներին գյուղն անփոփոխ ղեկավարած Առաքել Նաջարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մաքենիսի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Մանուկյանը, մահը վրա է հասել ինֆարկտից, երկու օր առաջ:

Առաքել Նաջարյանը ծնվել է 1949 թվականին, Վարդենիսի շրջանի Մաքենիս գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտել է Մեծ Մասրիկ գյուղում, որից հետո աշխատել է հայրենի գյուղի սովխոզում եւ գյուղական խորհրդում: Նա հինգ ընտրաշրջան անընդմեջ ղեկավարում էր Մաքենիսը:

Նրա կառավարման օրոք ութսուն տոկոսով գազիֆիկացվել է գյուղը, կառուցվել մեկուկես կիլոմետր երկարության ջրագծի ներքին ցանց, Մեծ հայրենականում զոհված մաքենիսցիների փառքի հուշարձանը: Նախորդ տարի տեղական բյուջեն Մաքենիսում կատարվել է 112, այս տարվանը` սեպտեմբերի 20-ի դրությամբ 108 տոկոսով:

Մահացածի ընտանիքին եւ համայնքին ցավակցել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Մինչեւ նոր ընտրությունների անցկացումը համայնքի ղեկավարի պարտականությունները դրվել են գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարի վրա:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply