Խոշոր վթար Գայի պողոտայում. առնվազն մեկ մարդ մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2010 1:54

Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Գայի պողոտայի 3-րդ և 4-րդ զանգվածների սկզբնամասում:

Բախվել են «3780» պետհամարանիշով 15 համարի երթուղային «Գազելը» և «15 ՍՊ 520» պետհամարանիշով կարմիր գույնի «Սուզուկին»:

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ «Սուզուկին» մի քանի մետր շպրտվել ու հայտնվել է գլխիվայր վիճակում: Ականատեսների վկայությամբ, կա առնվազն մեկ զոհ:

Դեպքի վայր եկած շտապօգնությունը վիրավորներին տեղափոխել է հիվանդանոց: Դեպքից տասը րոպե հետո ժամանել է նաև Ճանապարհային ոստիկանությունը:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply