Աշխարհում աղքատության մեջ ապրողների թիվն ավելացել Է 64 միլիոնով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 21, 2010 17:48

Ընթացիկ տարում 64 միլիոնով ավելացել Է այն մարդկանց թիվը, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում: Իսկ անցյալ տարի աշխարհում սովյալների թիվը 40 միլիոն Էր: Այս տվյալները, ներկայացրել Է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը՝ ելույթ ունենալով Հազարամյակի զարգացման նպատակների կատարմանը նվիրված ՄԱԿ-ի գագաթնաժողովում, որը երկուշաբթի բացվել Է Նյու Յորքում: Նրա խոսքով՝ այն հաջողությունները, որ կապված Էին համաշխարհային Էկոնոմիկայի աճի եւ 1981-ից մինչեւ 2005 թվականը ծայրահեղ աղքատության մեջ ապրողների թվի գրեթե կրկնակի կրճատման հետ, զգալի չափով ի չիք դարձան 2008-2009 թվականների գլոբալ ճգնաժամի հետեւանքով:

ՄԱԿ-ի դասակարգման համաձայն՝ ծայրահեղ աղքատ կամ չքավոր համարվում են այն մարդիկ, ովքեր ապրում են օրական 1 դոլարից պակաս գումարով: «Եռակի այն հարվածը, որ 2008 թվականին հասցրին Էներգետիկական, պարենային ու ֆինանսական ճգնաժամերը, դանդաղեցրեց եւ նույնիսկ հետ շրջեց աշխարհի շատ երկրներում Հազարամյակի զարգացման նպատակների իրագործումը: Համաշխարհային բանկի գնահատումների համաձայն՝ 2010 թվականին ծայրահեղ աղքատության մեջ ապրողների թիվն ավելացել Է 64 միլիոնով, իսկ անցյալ տարի ֆինանսական, պարենային ու Էներգետիկական ճգնաժամերի պատճառով սովյալների թիվը մեծացել Է 40 միլիոնով»,-ասել Է Զելիկը: ՄԱԿ-ի տվյալներով՝ 1990-ից մինչեւ 2005 թվականը Երկրագնդում աղքատների թիվը 1,8 միլիարդից կրճատվել Է մինչեւ 1,4 միլիարդ, սակայն 2008 թվականից հետո նրանց թվաքանակը վերստին սկսել Է աճել: Ամերիկացի տնտեսագետների վերջին գնահատումների համաձայն՝ 2009 թվականին աշխարում կար մոտ 1,7 մլրդ մարդ, ովքեր ապրում Էին ծայրահեղ աղքատության մեջ:

«2015 թվականին մինչեւ 5 տարեկան հասակը մահացող երեխաների թիվը կավելանա եւս 1,2 միլիոնով, տարրական կրթություն չստացածների թիվը կմեծանա 350 հազարով, իսկ խմելու ջրից օգտվելու հնարավորություն չունեցող մարդկանց թիվը՝ 100 միլիոնով»,-ասել Է Համաշխարհային բանկի ղեկավարը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ մոլորակի աղքատ բնակչության 70 տոկոսն ապրում Է ոչ թե աղքատ երկրներում, այլ եկամուտների միջին մակարդակ ունեցող պետություններում: Զելիկը նշել Է, որ Համաշխարհային բանկն ամեն օր աշխատում Է Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը եւ աղքատության վերացմանը վերաբերող նախագծերի ուղղությամբ: Մասնիավորապես, ՀԲ-ն վերջին տասը տարվա ընթացքում 33 մլրդ դոլար Է ներդրել առողջապահության եւ զարգացող երկրներին պարենամթերքի մատակարարման բնագավառում:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply