Մոլդովայի Սահմանադրական դատարանը որոշում Է ընդունել երկրի խորհրդարանի արձակման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2010 16:00

Մոլդովայի Սահմանադրական դատարանը այսօրվա նիստում որոշում Է ընդունել առ այն, որ 2009 թվականի նոյեմբերի 10-ի ընտրություններում եւ դեկտեմբերի 7-ի կրկնական ընտրություններում հանրապետության նախագահի չընտրվելը մի այնպիսի հանգամանք Է, որն արդարացնում Է խորհրդարանի արձակումը:

Խորհրդարանի արձակման անհրաժեշտության աստիճանը որոշելու մասին միջնորդությամբ Սահմանադրական դատարանին Էր դիմել Մոլդովայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միխայ Գիմպուն: Սահմանադրական դատարանին Գիմպուի դիմելու պատճառ Էր դարձել նախագահի ընտրությունների ձեւի շուրջ հանրաքվեի ձախողումը: Մոլդովայում արդեն մեկ տարուց ավելի Է՝ չկա օրինականորեն ընտրված նախագահ, նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում Է խորհրդարանի խոսնակ Գիմպուն: Այժմ, մոլդովական օրենսդրության համաձայն, Գիմպուն պետք Է արձակի խորհրդարանը եւ նշանակի վաղաժամկետ ընտրությունների ամսաթիվը:

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply