ՀԱՊԿ-ի շտաբը մեծ Է համարում իր պատասխանատվության գոտում հակամարտությունների հավանականությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 21, 2010 15:41
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբը մեծ Է համարում իր պատասխանատվության գոտում հակամարտությունների հավանականությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր հայտարարել Է միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինը՝ բացելով Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների ուսումնամեթոդական եռօրյա հավաքը:
«Քաղաքական, տնտեսական, կրոնական եւ այլ հակասությունների պատճառով հակամարտությունների ծագման հավանականությունը բավական մեծ Է եւ առանց խաղաղապահ տեխնոլոգիաների անհնարին Է դրանց կարգավորումը: Կազմակերպության պետությունների ղեկավարները խաղաղապահ գործունեությունը դիտում են որպես անվտանգությանն ու տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քաղաքականության կարեւոր բաղադրիչը»,-նշել Է Անատոլի Նոգովիցինը:






Facebook
Tweet This
Email This Post
