Ստեփանակերտում արգելվել է ձիեր եւ ավանակներ պահելը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 21, 2010 14:14
Ստեփանակերտի ավագանու սեպտեմբերի 18-ին կայացած նիստում որոշում է ընդունվել քաղաքի տարածքում արգելել ձիեր եւ ավանակներ պահելը: «Այն այսուհետ կորակվի որպես իրավախախտում եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չենթարկվեն այդ որոշմանը, կտուգանվեն ԼՂՀ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված 10-20 հազար դրամի չափով»,-«Արմենպրես»-ին հայտնեց քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Հասմիկ Պողոսյանը:
Հ. Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ տուգանքի մասին սույն որոշումը տարածվում է նաեւ 2007թ. դեկտեմբերին ավագանու կայացրած մեկ այլ որոշման վրա, որով արգելվում է Ստեփանակերտի վարչական տարածքում խոշոր եւ մանր եղջրավոր կենդանիներ պահելը:






Facebook
Tweet This
Email This Post
