Մեդալներ և շքանշաններ` ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 21, 2010 14:06

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Մասնավորապես` Հանրապետության ղեկավարի հրամանագրով մարդկային բազում կյանքերի սպառնացող վտանգի առկայությամբ արտակարգ իրադրության պայմաններում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածության համար «Արմավիա» ավիաընկերության օդանավի հրամանատար Սամվել Հարությունի Ապիկյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ «Արմավիա» ավիաընկերության օդանավի երկրորդ օդաչու Արազ Ալիկի Արազյանը` Անանիա Շիրակացու մեդալով:

Երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել է իննը մարդ:

Տարածքային կառավարման համակարգում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության Մխիթար Հերացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու  մեդալներով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ցուցաբերած արիության եւ անձնական խիզախության համար ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մի խումբ աշխատողներ, ինչպես նաեւ մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգևատրվել են  Հայաստանի Հանրապետության շքանշանով եւ մեդալներով:

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply