Թուրքիայում Հրանտ Դինքի անունը կրող փողոց կլինի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2009 19:53

Հրանտ ԴինքՍտամբուլում «Ակոս» թերթի խմբագրության փողոցը կվերանվանվի թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի անունով. որոշումն ընդունվել է միաձայն` հուլիսի 8-ին  Շիշլիի թաղապետարանի կողմից:

Ըստ «hurhaber.com» կայքէջի` փողոցը Հրանտ Դինքի անունով կոչելու գործընթացը միայն թաղապետարանի որոշմամբ չի ավարտվում, այն պետք է հաստատի նաև Ստամբուլի քաղաքապետարանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների մասին Թուրքիայում ընդունված նոր օրենքի համաձայն` եթե թաղապետարանների որոշումները երեք անգամ մերժվում են, վերջնական որոշումն ընդունում է թաղապետարանն ինքը:

Հրանտ Դինքի անունով վերանվանված առաջին փողոցը գտնվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում, իսկ 2009 թ. հունիսի 12-ին խմբագրապետի անունով է կոչվել նաև Մարսելի փողոցներից մեկը:

Դիտվել է 1977 անգամ:
Print Friendly

Leave a Reply