«Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում նշվեց Հայաստանի Ազգային օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2010 13:44

Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, հայկական եռագույնը բարձրացվեց նաեւ հեռավոր չինական Շանհայ քաղաքում, որտեղ արդեն հինգ ամիս գործող «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում հայտարարված Էր Հայաստանի Ազգային օր: Տոնական հանդիսությունները սկսվեցին վաղ առավոտյան՝ Շանհայի ցուցահանդեսային կենտրոն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա գլխավորած պատվիրակության ժամանմամբ, որոնց մուտքի մոտ դիմավորեց «Ազգային աուդիտ» գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յին: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո վեր խոյացավ հայկական եռագույնը եւ տրվեց Հայաստանի Ազգային օրվա մեկնարկը:

Պաշտոնական ընդունելությունների սրահում ՀՀ վարչապետի ու Լիյ Թիայ Յինի զրույցից հետո Տիգրան Սարգսյանը գրառում կատարեց պաշտոնական հյուրերի հուշամատյանում, որտեղ երախտագիտություն Է հայտնվում չինական կողմին՝ ջերմ ընդունելության եւ ցուցահանդեսը գեղեցիկ ու բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Շանհայ Էքսպո-2010»-ում Հայաստանի Ազգային օրվա բացման հանդիսավոր նիստի ժամանակ Չինաստանի կառավարության եւ ցուցահանդեսի կազմկոմիտեի անունից շնորհավորելով Հայաստանին անկախության օրվա կապակցությամբ, ողջունելով ՀՀ վարչապետի մասնակցությունը Ազգային օրվա միջոցառումներին` «Ազգային աուդիտ» գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յինը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ցուցահանդեսին գերազանց մասնակցության համար: «1851 թվականին, երբ Լոնդոնում բացվեց արդյունաբերության առաջին միջազգային ցուցահանդեսը, անցած 159 տարում Էքսպոն ականատեսն Է եղել զարգացման տարբեր փուլեր, մարդկության առջեւ շարունակ բացելով նոր պատուհաններ, կարեւոր հարթակ, որտեղ տարբեր ժողովուրդներ ներկայացրել են իրենց նվաճումները՝ ի նպաստ համընդհանուր բարեկեցության, բարեկամության եւ համատեղ առաջընթացի»,-ասաց նա` հույս հայտնելով, որ «Շանհայ Էքսպո-2010»-ը լավ առիթ կլինի տնտեսական երկխոսության հետագա խորացման համար:

Լիյ Թիայ Յինի խոսքով, Հայաստանը, որը գտնվում Է Եվրոպան Ասիայի հետ կապող խաչմերուկում, նպատակային շարժվում Է իր լուսավոր ապագայի կառուցմանը, որի լավագույն վկայությունն Է նաեւ ցուցահանդեսին հայկական կողմի ներկայացրած տաղավարը: «Հայաստանում ապրում Է հնագույն եւ իմաստուն մի ժողովուրդ, ծաղկում Է յուրահատուկ հայկական մշակույթը: Այդ երկիրն աշխարհին տվել Է համաշխարհային հեղունակության բազմաթիվ անուններ, իր ուրույն ավանդն Է բերել համընդհանուր մշակույթի զարգացմանը` այս անգամ «Շանհայ Էքսպո»-ում ներկայացնելով «Աշխարհի քաղաք» իր ուրույն նախագիծը»,-ասաց գրասենյակի գլխավոր տնօրենը: Վերջինս, նրա գնահատմամբ, մի յուրահատուկ մոտեցում Է մարդկանց միջեւ երկխոսության, երջանիկ, քաղաքային կյանքի ստեղծման նշանակալի տեսակետ, ինչը համահունչ Է ներկա ցուցահանդեսի ընդհանուր կարգախոսին` «Բարեկեցիք քաղաք, բարեկեցիկ կյանք»: Նա բարձր գնահատեց նաեւ նախագծի վիրտուալ ներկայացումը` համարելով այն ողջ ցուցահանդեսում լավագույն համանման կատարումներից մեկը: Նշելով հայ-չինական դրավոր կապերի մասին` նա գոհունակությամբ ընդգծեց, որ այօր Էլ բնականոն զարգանում է երկկողմ համագործակցությունը մշակույթի, տնտեսության եւ այլ բնագավառներում:

Լիյ Թիայ Յին հույս հայտնեց, որ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ու ՀՀ վարչապատի այցը նոր ազդակ կհանդիսանան եւ կամրապնդեն հայ-չինական համագործակցության կամուրջը, նոր Էջ կբացեն երկկողմ բարեկամական հարաբերություններում: Իր խոսքում ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնելով ՉԺՀ իշխանություններին ջերմ ընդունելության եւ բազմամիլիոն լսարանին աշխարի ապագայի՝ Հայաստանի տեսլականը ներկայացնելու հնարավորության համար` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ իր համար կրկնակի հաճելի Է ելույթ ունենալ, քանի որ սեպտեմբերի 21-ը ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տասնիններորդ ամյակն Է, այլեւ ՀՀ ազգային օրն Է «Շանհայ Էքսպո-2010»-ում: Որդեգրված հիմնական կարգախոսը հայկական կողմին ցուցահանդեսին պատրաստվելիս ստիպել Է վերաիմաստավորել մեր ժողովրդի անցած ուղին եւ փորձել միացյալ նայել դեպի ապագա: «Մեր երկիրն ամեն օր արթնանում Է եւ նայում Արարատ բիբլիական սարին:

Իմաստը, որ կրում Է Արարատը, նախ եւ առաջ կապվում Է վերածննդի գաղափարի հետ: Այսօր` համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, ակնհայտ Է, որ ժամանակակից աշխարհը չի կարող լինել նախկինը, այն պիտի փոխվի: Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ փորձում են ձեւակերպել աշխարհի նոր ուղղվածությունը: Այսօր մեզ համար գլխավոր կարգախոսն այն Է, որ նոր աշխարհը մենք պետք Է կառուցենք միասին: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք նոր քաղաքի տեսակետը, որն իր մեջ կներառեր ոչ միայն մեր մոտեցումը, թե ինչպիսին պետք Է լինի քաղաքակրթության երկխոսությունն այսօր, այլ միաժամանակ մենք հնարավորություն ենք ստեղծում բոլոր մարդկանց, ժողովուրդներին՝ մասնակցելու նոր քաղաքի կառուցմանը»,-նշեց ՀՀ վարչապետը: Նրա գնահատմամբ, այսօր «Շանհայ Էքսպո-2010»-ն ուրույն հնարավորություն Է տալիս հենց համատեղ աշխատանքի, քաղաքակրթության երկխոսության համար:

Տ. Սարգսյանը բոլորին հրավիրեց մասնակցելու Արարատյան դաշտավայրում կառուցվելիք նոր քաղաքի շինարարությանը` հույս հայտնելով, որ այդ քաղաքի շինարարությունը նոր Էջ կբացի ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ քաղաքակրթության պատմության համար: Հայկական կատարողների մասնակցությամբ կազմակեպված համերգային ծրագրից հետո, ՀՀ վարչապետն ու նրա գլխավորած պատվիրակությունը ծանոթացան ցուցահանդեսում ներկայացված Չինաստանի եւ Հայաստանի տաղավարներին: Վերջինս հասցրել Է մեծ հետաքրքրություն առաջացնել «Շանհայ Էքսպո-2010»-ի այցելուների շրջանում: Ընդհանուր` ավելի քան հիսուներեք միլիոն այցելուներից երկու միլիոնը եղել Է նաեւ հայկական տաղավարում: Հինգ հարյուր քառակուսի մետր զբաղեցնող տաղավար օրական այցելում Է շուրջ քսան հազար մարդ, իսկ տաղավարն ու նրա վիրտուալ տարբերակն արժանացել Է կազմկոմիտեի բարձր գնահատանքին: «Շանհայ Էքսպո-2010»-ին մասնակցության եւ իրենց քաղաքում հյուրընկալվելու կապակցությամբ երկկողմ այցելության ժամանակ ՀՀ վարչապետին իր շնորհակալությունն Է հայտնել Շանհայի քաղաքապետ Հան Ժենգը:

Այդ փաստը, ըստ նրա, վկայում Է այն կարեւորության մասին, որ հայկական կողմից տրվում Է թե հայ-չինական հարաբերություններին, թե «Շանհայ Էքսպո-2010»-ին: Տ. Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհակալությաուն Է կայտնել Հան Ժենգին ջերմ ընդունելության եւ ցուցահանդեսի կազմակերպման ժամանակ աջակցության համար: Նրա խոսքերով, Հայաստանն իր այս մասնակցությամբ փորձել Է ցույց տալ, որ ներկայացված ապագայի քաղաքը լավ հարթակ Է քաղաքակիրթ երկխոսության համար: ՀՀ վարչապետը կարեւորել Է Շանհայի քաղաքաշինական փորձն ու դրա հետագա կիրառումը: Նա Շանհայի քաղաքապետին հրավիրել Է այցելել Հայաստան՝ ծանոթանալու հայկական ճարտարապետական ու շինարարական ավանդույթներին, փոխանակվելու քաղաքաշինական փորձառությամբ:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply