Թբիլիսիում պայթյուն է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | May 25, 2009 14:19

Այսօր գիշերը «Մաեստրո» ընդդիմադիր հեռուստաալիքի շենքի բակում պայթյուն Է տեղի ունեցել այն պահին, երբ ուղիղ եթերում ավարտվել Է հասարակական-քաղաքական հաղորդումը: «Արմենպրես» գործակալության տվյալներով`պայթյունի հետեւանքով տուժածներ չկան. ջարդվել են շենքի դուռն ու ապակիները: Պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ եւ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply