Լևոն Արոնյանը չի խաղա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 21, 2010 13:36

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքի մարզապալատում այսօր կկայանա Շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրը: Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները թույլ են:  Նախորդ երկու օլիմպիադաների չեմպիոն մեր երկրի տղամարդկանց հավաքականը մրցելու է Կոստա Ռիկայի ներկայացուցիչների հետ: Հայաստանի հավաքականն իր վարկանիշով 158 թիմերի մեջ 6-րդն է, իսկ մրցակիցը 79-րդն է: Թերևս, այդ է պատճառը, որ հանդիպմանը չի մասնակցելու մեր երկրի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Հայաստանի կանանց հավաքականը  119 թիմերի մրցավեճում իր վարկանիշով 7-րդն է և մրցելու է 64-րդ հորիզոնականը զբաղեցնող շախմատի զարգացող երկրների միացյալ ընտրանու հետ:

Դիտվել է 1548 անգամ:
Print Friendly

Leave a Reply