Վթարի է ենթարկվել “Աննա”հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհին`Արփինե Իսրայելյանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 21, 2010 9:08

Երեկ, ժամը 23.30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Լենինգրադյան եւ Շինարարների փողոցի խաչմերուկում: Իրար են բախվել երեք մեքենա` Մերսեդես ML, Օփել եւ տաքսի 2107: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից տեղեկացնում է, թե ըստ ականատեսների` 3-4 հոգու շտապ օգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց: Նրա խոսքով, դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնի աշխատակիցները, որոնք սակայն չեն տիրապետում իրավիճակին, քաղաքացիների մեծ կուտակումների պատճառով:

Ըստ Գագիկ Շամշյանի, Օփելի մեջ է եղել Աննա հեռուստասերիալի գլխավոր հերոսուհի Աննայի դերակատարը` Արփինե Իսրայելյանը, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:

Դիտվել է 3844 անգամ:
Print Friendly

Leave a Reply