Համեստ ցուցանիշներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 21, 2010 12:55

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի  ներկայացուցիչ 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը գրավեց 12-րդ տեղը: 22-ամյա մարզուհին նորամուտ նշեց աշխարհի առաջնությունում: Նրա երկամարտի արդյունքն է` 186 (80+106) կգ: Հաջողությունն ուղեկից չէր նաև 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանին: Նա երկամարտի 214 (100+114) կգ արդյունքով հանգրվանեց աղյուսակի 11-րդ հորիզոնականում:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply