Ինչից է դժգոհ Արթուր Աբրահամը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 21, 2010 12:23
Գերմանիայում մարզվող միջին քաշային կարգին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը դժգոհ է, որ«Super Six» գերմրցաշարի շրջանակներում հոկտեմբերի 2-ին նախատեսված անգլիացի Կառլ Ֆրոչի հետ մրցամարտը հետաձգվել է: Իսկ պատճառը նրա մրցակցի ունեցած վնասվածքն է: «Ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին: Պարզ չէ, թե նա ինչու մրցամարտին չի մասնակցում: Դա լավ չէ, քանի որ փողեր և ժամանակ ենք կորցնում: Եվ այդուհանդերձ, մրցամարտը կայանալու է: Դա ոչ թե իմ հետ է խաղ, այլ` իրենց: Տխրել եմ, սակայն հույս ունեմ, որ մրցամարտը շուտով կկազմակերպվի: Այն անպայման պետք է անցկացվի»,- ասել է Աբրահամը:






Facebook
Tweet This
Email This Post
