Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովն այս շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 20, 2010 21:41

Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Յուրի Պոպովի (ՌԴ) եւ Ռոբերտ Բրադկեի մասնակցությամբ: Երկու երկրների արտգործնախարարներն արդեն ժամանել են Նյու Յորք: Բրադկեի խոսքերով, հանդիպումը կկայանա սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում աշխատանքն է սկսում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանը:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply