Առագաստանավային սպորտի առաջնություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 20, 2010 21:12
Սեպտեմբերի 18-19-ը Սևանա լճում անցկացվեց առագաստանավային առաջնություն` հաշմանդամային սպորտային ակումբների միջև, ավանդական հայկական առագաստանավերով:
Առաջնությանը մասնակցեցին հաշմանդամային սպորտային ակումբների չորս թիմեր: Մրցակցային տասերեք մրցահերթերի արդյունքում առավելագույն միավորներով առաջին տեղը գրավեց և «Lions clab»-ի գավաթին արժանացավ «Հայկական ճամբար-2» թիմը:
Առաջնությունն անցկացնում էր Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի և Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի աջակցությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
