Սփյուռքի կազմակերպությունները և ԶԼՄ-ները շնորհավում են Հայաստանի անկախության օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 20, 2010 15:08Ավելի քան 30 հայկական կազմակերպություններ, հետխորհրդային տարածության ԶԼՄ-ներ և ինտերնետ-ռեսուրսներ միացել են Հայաստանի Հանրապետության անկախության օրվա համատեղ շնորհավորանքին:
Շնորհավորական խոսքում ասվում է.
“ Հայկական նոր պետությունը 19 տարի անկախ է:
19 տարի մեր հայրենիքը ապրում, աշխատում, պայքարում է` ձգտելով պահպանել ազատատենչ Հայկ նահապետի պատվիրանները: Անկախության տարիները հայ ժողովրդի համար, լինի երկրում թե սփյուռքում, կրկին Հայրենիքի համար ողջ պատասխանատվությունը ստանձնելու ժամանակ է:
Հայ ժողովրդի հազարամյա պատմությունը պահպանում է թե’ ազատության լույսի, թե օտար լծի խավարի ժամանակների հիշողությունը: Տևական ու ծանր է եղել այդ լուծը, բայց մեր հայրերը պահպանել են ազգային հարստությունը, փայփայել ու փոխանցել են մեզ հավատքը, մշակույթը և անկոտրում ազատատենչ ոգին: Եվ այժմ պատմությունը հնարավորություն է տալիս մեզ ապահովելու Հայրենիքի համար արժանի բարձր տեղ միջազգային հանրության մեջ, հնարավորություն իրականացնելու մեր հայրերի երազանքները, վերածնելու հայկական մեծ քաղաքակրթությունը:
Անկախությունը հաղթանակներ, զարգացում և մշակույթի վերելք չի երաշխավորում: Անկախությունը սոսկ շանս է, հնարավորություն, և միայն մեր ձեռքերում է Հայրենիքի ճակատագիրը, մենք ենք կրում պատասխանատվությունը նախնիների և սերունդների առջև այդ հնարավության իրացման համար:
Մենք` հայերս, ինքներս ենք կերտում մեր պատմությունը, և յուրաքանչյուրս պետք է իր նպաստը բերի ներկայիս Հայաստանին:
Այսօր մենք հիշեցնում ենք այդ պատասխանատվության մասին և ցանկանում ենք բոլորիս արժանի լինել Հայաստանի զավակ կոչվելու պատվին:
Հաջողություն քո աշխատասեր ժողովրդին, խիզախություն քո քաջարի զինվորներին, երջանկություն քո դուստրերին, և թող Աստված պահպանի քեզ, Հայաստան”:
Սիրով
Հայաստանի “Միասին” ինտերնետային ընկերակցություն (http://miasin.ru)






Facebook
Tweet This
Email This Post
