Հիվանդանոցի կրակոցներից առաջ կինը սպանել է ամուսնուն և որդուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 20, 2010 15:04

Որոշ մանրամասներ հայտնի դարձան Գերմանիայի հարավում գտնվող Լեռռախ քաղաքում կատարված ողբերգական իրադարձությունների մասին: Ոստիկանության տվյալների համաձայն ամեն ինչ սկսվել է կիրակի երեկոյան,երբ կինը սպանել է ամուսնուն և 5-ամյա երեխային,որից հետո պայթեցրել է բնակարանը: Հրշեջներին հաջողվել է փրկել հինգ մեծ մարդու և մի երեխայի:

15 մարդ հիվանդանոցում են `թունավորված ծխից: Այդ ամենից հետո կինը զինված ատրճանակով և դանակով ուղևորվել  է դեպի Սուրբ Ելիզավետայի հիվանդանոց,որտեղ կրակ բացեց ու ծանր վիրավորել է երկու անցորդի,դանակահարել սանիտարուհուն: Արյունոտ ողբերգության արդյունքումչորս հոգի մահացել են,երեքը` ծանր վիրավորվել քաղաքի կրակոցներից,հաղորդում է գերմանական Die Zeit թերթի  վեբ կայքը: Ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով կինը մահացել է,իսկ տուժողները տեղափոխվել են հիվանդանոց,նրանց կյանքին վտանգ չի սպառնում:Դեպքի վայրում ներկա էին  300ոստիկան և փրկակարար:

Կնոջ ինքնությունը և հանցագործության շարժառիթները դեռ պարզ չեն,որոշ տվյալներով նա փաստաբան էր Լեռռախում,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply