Թբիլիսին սադրիչ Է համարում Մեդվեդևի այցը Հարավային Օսիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | July 13, 2009 19:56

Դմիտրի ՄեդվեդևԱյսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հարավային Օսիա Վրաստանի փոխվարչապետ, վերաինտեգրացման հարցերի պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին սադրիչ Է համարել: «Դա ավելի շատ խորհրդանշական այց Է «Նաբուկո» նախագծի ստորագրման օրը, որը պատիվ չի բերում Ռուսաստանի Դաշնությանը: Ինչ տնտեսական զարգացման մասին կարող Է խոսք լինել մի տարածաշրջանում, որտեղ 15 հազար մարդ Է մնացել, որտեղ Էթնիկական զտում Է տեղի ունեցել: Դա բացահայտ սադրիչ գործողություն Է»,-«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ` հայտարարել Է Յակոբաշվիլին:

Սա Ռուսաստանի պետության ղեկավարի առաջին այցն Է Հարավային Օսիայի  Հանրապետություն, որի անկախությունը Մոսկվան ճանաչեց 2008 թ.: Ցխինվալի իշխանություններն ու բնակչությունը հանդիսավոր դիմավորում Էին կազմակերպել ՌԴ նախագահի վարչակազմի շենքի մոտ:

Ըստ տեղական սովորույթի` Մեդվեդևին մատուցել են փայտե թասով գինի,  խորոված և օսական կարկանդակ:

Այսօր  Թուրքիայի, Ավստրիայի և Հունգարիայի կառավարությունների ղեկավարները և Բուլղարիայի ու Ռումինիայի էներգետիկական ընկերությունների ղեկավարները Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ստորագրել են 7.9 մլրդ դոլլար արժողությամբ «Նաբուկո»  նախագծի մասին միջկառավարական համաձայնագիրը:   Այն նախատեսում է բնական գազի տեղափոխում Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, Բուլղարիայով, Հունգարիայով, Ռումինիայով, Ավստրիայով` դեպի Եվրոպա:

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply