Առանց ոտքերի և ձեռքերի ֆրանսիացին լողաց կտրեց Լա-Մանշը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 20, 2010 14:33
Ֆիլիպ Կրուազոն անունով ֆրանսիացին ,որի չորս վերջավորությունները ամպուտացիա էին արել ,աշխարհում առաջի մարդն է,որ առանց ոտքերի և ձեռքերի լողալով կտրեց Լա-Մանշը:
Ֆիլիպը հաշմանդամ է դարձել հոսանքի խփելու պատճառով,երբ փորձում էր տեղադրել հեռուստացույցի անտենան:Այրվածքները այնքան ծանր էին,որ բժիշկները ստիպված էին կտրել նրա ձեռքերն ու ոտքերը:Բայց ողբերգությունը չկոտրեց երիտասարդ ֆրանսիացուն:Մի անգամ երբ նա հեռուստացույցով նայում էր հաղորդում Լա-Մանշը լողալով անցնող լողորդների մասին,որոշեց ինքն էլ հետևել այդ օրինակին:
Կրոազոնը դրան պատրաստվեց ամբողջ 2 տարի,շաբաթական պարապելով 35 ժամ: Նրա համար պատրաստվեցին հատուկ պրոտեզներ,որոնք ամրանում էին ձեռքերի և ոտքերի տեղում ,օգնում էին պահել հավասարակշռությունը: Քաջ հաշմանդամի հերոսությանը ուշադրություն դարձրեց ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և հաջողություն մաղթեց նրան :
Լողորդը իր ծրագիրը սկսեց իրականացնել երեկ առավոտյան ,տեղական ժամանակով ժամը 07-ին բրիտանական Ֆոլկստոն նավահանգստից և վերջացրեց 32 կիլոմետրանոց հեռավորությունը տեղական ժամանակով 21:13 ֆրանսիական Վիսսան քաղաքի շրջակայքում,մի քանի ժամ շուտ քան նախատեսվում էր:






Facebook
Tweet This
Email This Post
