Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 20, 2010 13:12

Այսօր` սեպտեմբերի 20-ին վաղ առավոտյան ժամը 4.30-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում: BMW մակնիշի 13 օօ 095

Ինչպես դեպքի վայրից հայտնեց Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի վարորդը` Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 29-ամյա Էդգար Կարապետի Հակոբյանը եւ ավտոբուսի վարորդ` նույն մարզի Արամուս գյուղի բնակիչ, 47-ամյա Հրաչյան Աղվանի Խաչատրյանը, ինչպես նաեւ ավտոբուսի ուղեւորներ, 24-ամյա Նարեկ Աշոտի Ղազարյանը, 28-ամյա Գարեգին Ժիրայրի Վարդանյանը, 36-ամյա Հասմիկ Խնկոյի Խաչատրյանը եւ 51-ամյա Նունիկ Արամայիսի Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի վայրում աշխատել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, 1-03 շտապօգնության եւ Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնում պարզվում են վթարի պատճառները: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էր Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանը:

NEWS.am

Դիտվել է 1755 անգամ:
Print Friendly

Leave a Reply