Հաջողությունը զարգացնել չստացվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 20, 2010 11:03

Բուլղարիայի մայրաքաղաքՍոֆիայում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում  75 կգ քաշային Անդրանիկ Չափարյանն առավելության հասավ հունգարացի Անդրաս Վերի նկատմամբ: Բայց հետո մեր երկրի ներկայացուցիչը պարտվեց իտալացի Անդրեա Ռեգիսին և դուրս մնաց պայքարից: Իսկ 90 կգ քաշային Արթուր Կրոյանը  պարտության մատնեց լատվիացի Արթուրս Նիկիֆորենկոյին, սակայն հաջորդ գոտեմարտում զիջեց ռուսաստանցի Մահոմեդ Մահոմեդովին: Այսպիսով, ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը բավարարվեց մեկական արծաթե և բրոնզե    մեդալներով: Երկրորդ տեղ գրավեց 55 կգ քաշային Գրիգոր Իվանյանը, իսկ երրորդ մրցանակակիր դարձավ`60 կգ քաշային Գոռ Հարությունյանը:

Դիտվել է 1481 անգամ:
Print Friendly

Leave a Reply