Մեծ անակնկալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 20, 2010 10:50

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում մեծ անակնկալ գրանցվեց: Առաջին տեղում գտնվող«Բանանցը» աղյուսակը եզրափակող Շիրակի» հետ հանդիպումն ավարտեց ոչ ոքի` 1:1 հաշվով: Նույնպիսի արդյունք գրանցվեց «Իմպուլս» – «Գանձասար»խաղում : «Միկան» սկզբունքային խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ուլիսին»: Իսկ ահա, չեմպիոն «Փյունիկը» 5:0 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ: Աղյուսակը 49 միավորով գլխավորում  «Բանանցը»: Ապա հաջորդում են`«Փյունիկը», «Ուլիսը», «Միկան»: Այս թիմերը համապատասխանաբար ունեն  46, 42, 37 միավոր:

Դիտվել է 1796 անգամ:
Print Friendly

Leave a Reply