ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում հուլիսի 15-ին կանցկացվի հերթական մոնիտորինգը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 13, 2009 18:32
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ)գրասենյակը դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը` հուլիսի 15-ին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ասկերանի ուղղությամբ նախատեսված դիտարկման իրականացմանը օժանդակելու խնդրանքով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ԼՂՀ ԱԳ նախարարությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա) և Ժասլան Նուրտազինը (Ղասախստան): Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին (Մեծ Բրիտանիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա): Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքինգործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:






Facebook
Tweet This
Email This Post
