Այս տարի 50 փախստական կստանա բնակարան

ՄԱՐԴԻԿ | | May 25, 2009 13:06

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում փախստականների համար կառուցվող բազմաբնակարան շենքը պատրաստ կլինի տարեվերջին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» գործակալությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալությունը քաղաքաշինության նախարարությանը ներկայացրել է առավել կարիքավոր ընտանիքների ցուցակը, որից էլ ընտրվել է 50-ը: Շենքի կառուցման համար այս տարի պետբյուջեից հատկացվել է 815 մլն դրամ:

Միգրացիոն գործակալության փախստականների բաժնի պետ Արա Հարությունյանը նշել է, որ նույն` «Առավել կարիքավոր փախստականների բնակարանային ապահովության ծրագրով» նախորդ տարիներին փախստականներին տրվել են բնակարանի գնման վկայագրեր, որոնցով շատ ընտանիքներ բնակարաններ չեն կարողացել ձեռք բերել:

Հարությունյանի խոսքերով` այս տարի Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերից վկայագիր ստացած որոշ փախստական ընտանիքների կաջակցեն` տրամադրելով հավելյալ գումար: Շուրջ 10 ընտանիքներից դեռևս մի քանիսն են աջակցություն ստանալու:

Դիտվել է 2099 անգամ:
Print Friendly

Leave a Reply