Հազարավոր մարդիկ Լոնդոնում. “Բենեդիկտ XVI, հեռացիր”

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 19, 2010 16:39

Ավելի քան  հազար աթեիստներ և մարդու իրավունքների համար պայքարողներ շաբաթ օրը հավաքվել էին Լոնդոնի կենտրոնում, ուր մեկնարկելու էր մեծ երթ ընդդեմ Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ի քաղաքականության և Մեծ Բրիտանիայի այցի:

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին կարելի էր տեսնել պլակատներ` “Հեռացիր”, “Դու չես որոշելու, թե ինչպես ապրենք” և նման գրառումներով: Ինչպես հաղորդում է “ՌԻԱ Նովոստին”,  վաղուց նախապատրաստված ակցիան կազմակերպել է “Ընդդեմ պապի” շարժումը, որը ղեկավարում է մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ և բացահայտ աթեիստ Պիտեր Թեթչելը: Նա համոզված է, որ Լոնդոնի երթին կմասնակցեն հազարավոր մարդիկ, քանի որ Հռոմի պապի քաղաքականության դեմ ընդվզումներն աջակցություն են գտել որոշ բրիտանական թերթերում և նշանավոր գործիչների շրջանում:

Երթի մասնակիցների թվում են ճանաչված գրող-ֆանտաստ Թերրի Պրետչետը և դերասան Սթիվեն Ֆրայը, որոնք նաև ստորագրել են նամակը: Կազմակերպիչները դեմ չեն, որ Հռոմի պապը ժամանի Մեծ Բրիտանիա և հաղորդակցվի իր համակիրների հետ, սակայն կարծում են, որ Բրիտանիայում “այդ տխմարը սովորեցնում է մարդկանց ինչպես ապրել` բացահայտ քիթը խոթելով մեր կյանքի ու օրենքների մեջ”:

Ընդվզողները դժգոհ են Վատիկանի  քաղաքականությունից, որով արգելվում է պահպանակների տարածումը, քարոզվում է տարաբաժանված ուսուցումը, արգելվում է աբորտը, մերժվում են սեռական փոքրամասնությունները, ինչպես նաև ժխտվում են կաթոլիկ եկեղեցականների շրջանում արձանագրված պեդոֆիլիայի բազմաթիվ դեպքերը, որոնք վերջին շրջանում ցնցել են ամբողջ աշխարհը:

Դիտվել է 1673 անգամ:
Print Friendly

Leave a Reply