Իրանում «ծնվել» է առաջին կլոնավորված հորթուկը
Օրվա լուր | ankakh | July 13, 2009 18:10
Իրանում և Մերձավոր արևելքում առաջին անգամ հորթ է կլոնավորվել: Կլոնավորված հորթուկը «ծնվել է» Սպահան քաղաքի գիտահետազոտական ինստիտուտում և անվանել են Բոնիանա (Փոքրիկ):
Իրանցի գիտնականները երկու տարի ջանացել են` հաջողության հասնելու համար: Կլոնավորված հորթուկի համար կենսաբանական նյութ էր ստացվել տասնյակ կովերից: «Հորթի կլոնավորումը բարդ ու շատ նուրբ ընթացակարգ է, և դրա հաջող ավարտումը վկայում է ազգային կենսատեխնոլոգիայի մեծ հնարավորությունների մասին»,- հայտարարել է Սպահանի կլոնավորման կենտրոնի տնօրեն Մոհամադ Հոսեյն Նասր Իսֆահանին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թեհրան թայմս» թերթը գրում է, որ հետազոտական կենտրոնը պատրաստ է ձեռնամուխ լինել անհետացման սպառնալիքի տակ գտնվող կենդանիների կլոնավորմանը:
2006 թ. Իսլամական Հանրապետությունը դարձել է մերձավորարևելյան տարածաշրջանի առաջին երկիրը, որտեղ հաջողվել է ոչխար կլոնավորել: Երկուսուկես տարի անց կենդանին լավ վիճակում է:






Facebook
Tweet This
Email This Post
