Փոստային աղավնիները տեղեկություններն ինտերնետից ավելի արագ են տեղ հասցրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 18, 2010 19:18
The Daily Telegraph-ը հաղորդում է, որ Անգլիայում անցկացված փորձի ժամանակ փոստային աղավնիները, անցնելով 193 կմ տարածություն, ֆլեշ-կուտակիչներն ավելի արագ են տեղ հասցրել, քան սպառողները կբեռնեին ցանցից 300-մեգաբայթանոց տեսահոլովակը:
Տասը աղավնիները թռիչքը մեկնարկել են Յորքշիրի մոտից և հաղթահարել 120 մղոն (193 կմ) տարածություն` USB-կուտակիչըները հասցնելով նշանակված տեղը: The Daily Telegraph-ը հաստատում է, որ թռչունները հանձնարարությունը կատարել են 1 ժամ 15 րոպեում:
Թռիչքը սկսվելուն պես փորձարարները սկսել են բեռնել ինտերնետից 5 րոպե տևողությամբ և 300 մբայթ ծավալով հոլովակը: Այն պահին, երբ աղավնիները հասել են նշանակված կետը, հոլովակը բեռնված էր ընդամենը 24%-ով:
Փորձի կազմակերպիչները ցանկացել են ցույց տալ, որ լայնաշերտ մուտքը Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում դեռևս շատ դանդաղ է:
2009 թ. ԲիԲիՍի-ի հետազոտությունը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայի մոտ 3 մլն տնային տնտեսությունների մուտքն ինտերնետ դեռևս 2 մբայթից ցածր է: Կառավարությունը ծրագրել է 2015 թ. յուրաքանչյուր տուն ապահովել նվազագույն արագությամբ` 2 մբայթով արագությամբ ինտերնետի մուտքով:






Facebook
Tweet This
Email This Post
