Ձերբակալված է Պապի դեմ մահափորձի կազմակերպման վեցերորդ կասկածյալը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 18, 2010 19:10Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական բաժինը Լոնդոնում ձերբակալել և հարցաքննում է վեցերորդ տղամարդուն` կապված Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ի “անվտանգությանը սպառնացող” հնարավոր դավադրության հետ:
Ավելի վաղ` հինգշաբթի օրը, ոստիկանությունը ձերբակալել է Լոնդոնի կենտրոնում հինգ տղամարդու` 26-50 տարեկան, որոնք, ենթադրաբար, դավադրություն են կազմակերպել Հռոմի պապի դեմ: Դա ահաբեկչության ակտ է, թե մահափորձ Պապի դեմ, պարզ չէ, քանի որ ոստիկանությունը նախկինի պես օգտագործում է “անվտանգության սպառնալիք” ձևակերպումը: Բոլոր ձերբակալվածները ալժիրցի են, սակայն Սքոթլանդ-Յարդը հայտնում է, որ դավադրությունն արտասահմանում չի կազմակերպվել:
Վեցն էլ աշխատել են հավաքարար Veolia Environment Services ընկերությունում, որը Լոնդոնի Վեստմինստեր շրջանի (հենց այդտեղ էլ տեղի են ունենում Հռոմի պապի մասնակցությամբ միջոցառումները) մաքրման հիմնական կապալառուն է: Ընկերության գրասենյակում, ինչպես նաև վեցերորդ ձերբակալվածի բնակարանում խուզարկություն է կատարվում:






Facebook
Tweet This
Email This Post
