Թուրքիայի պաշտպանության նախարարին դատի են տվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 18, 2010 18:57
Թուրքիայի Դեմոկրատական ձախ կուսակցության փոխնախագահ Հասան Մեջիթը դատի է տվել այդ երկրի ներկայիս պաշտպանության նախարար Վեժդի Գյոնուլին այն բանի համար, որ 1980 թ-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ժամանակ Վ.Գյոնուլը եղել է Անկարայի քաղաքապետը եւ, համապատասխանաբար նաեւ, պատասխանատվություն է կրում հեղաշրջման համար:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, հայցադիմումում Հ.Մեջիթը պնդում է, որ հենց Վ.Գյոնուլի` Անկարայի քաղաքապետի պաշտոնում գտնվելու ժամանակ են ի հայտ եկել մայրաքաղաքում միտինգներ եւ զանգվածային ակցիաներ անցկացնելու արգելքները: «Նա անմիջականորեն կատարել է երկրում դեմոկրատական շարժումը ճնշելու վերաբերյալ գեներալների հրամանները, այդ պատճառով, Վ.Գենյուլը պետք է ռազմական հեղաշրջման մյուս կազմակերպիչներին հավասար պատիժ կրի», -նշում է Հ.Մեջիթը:
Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում ընդունված կարգավորումների համաձայն, 15-րդ ժամանակավոր հոդվածը չեղյալ համարելուց հետո, որով անձեռնմխելություն էր նախատեսվում ռազմական հեղաշրջումներին մասնակից զինվորականների համար, 78 հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպություններ պահանջել են ձերբակալել Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենին եւ հեղաշրջման մյուս կազմակերպիչներին:






Facebook
Tweet This
Email This Post
