Հմայակ Հովհաննիսյանը մազերը ոչ թե ներկում է, այլ հինա է դնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 17, 2010 18:42

-Իհարկե ներողություն այս հարցի համար, սակայն որպեսզի այս թեման վերջնականապես փակվի, խնդրում եմ ասեք՝ ի վերջո դուք ձեր մազերը ներկո՞ւմ եք։

-Չնայած իմ գլուխը լավ վիճակում է՝ ի տարբերություն Արթուր Բաղդասարյանի, ում գլուխը պրոտեզից է, բայց դեռ վաղուց՝ ասպիրանտուրայի տարիներից գրիպից հետո ես որոշակի բարդություն և գլխացավեր եմ ունեցել և ինձ խորհուրդ է տրվել օգտագործել պարսկական հինա։ Իսկ որպեսզի այդ հինան մազ չներկի, այն օգտագործել եմ բասմայի հետ՝ որպես գլխի արյան շրջանառությունը բարելավող բուժական միջոց։ Երբ ես Պարսկաստանում եմ լինում, իմ ընկերների միջոցով այդ շատ կազդուրիչ, բուժիչ և մտավոր ունակություններին նպաստող միջոցը ձեռք եմ բերում։ Դա արյան շրջանառությունը բարելավող 20 րոպեանոց միջոց է։ Սա կոսմետիկ միջոց չէ, բուժիչ միջոց է։ Ես Արթուր Բաղդասարյանին խորհուրդ կտամ այլևայլ դոպինգներ օգտագործելու փոխարեն ժողովրդական բժշկության միջոցներին դիմի։ Եթե դու գերծանրաբեռնված ես մտավոր աշխատանքով, դա, ինչպես ժամանակին դեռ միջնադարյան հայտնի բժիշկներն էին ապացուցում, շատ նպաստավոր է և անհրաժեշտ է գլխի շրջանառությունը պատշաճ վիճակում պահելու համար։ Հիմա իմացա՞ն, կհանգստանա՞ն։ Իմիջիայլոց, անպայման Արթուր Բաղդասարյանին այս խորհուրդը փոխանցեք։ Ես մարդասեր եմ, մարդասիրական նկատառումներից ելնելով ասում եմ, որ իսկապես նրա գլուխը պրոտեզից է և արյան շրջանառության խնդիրը շատ կարևոր է ի՛ր համար։ Գուցե դա Արթուր Բաղդասարյանի մտքի շարժին և ուղեղի աշխատանքին իսկապես օգնի և նա քաղաքական ասպարեզում շատ ավելի կշռադատված քայլեր անի ու հույսը չդնի հովանավորների վրա։ Հովանավորները միշտ չափազանց վտանգավոր են։ Նա ավելի ճիշտ կանի եթե փոխի իր քաղաքական վարքագիծը և հույսը դնի սեփակա՛ն ուժերի վրա, չփորձի օգտագործել հովանավորների ցանկությունը՝ իրեն հակադրելով ինչ-որ երրորդին և իր հաշվին ինչ-որ հարցեր լուծելով։

Հմայակ Հովհաննիսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ

http://7or.am/hy/news/2010-09-18/17746/

Դիտվել է 2001 անգամ:
Print Friendly

Leave a Reply