Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր

Պաշտոնական, Օրվա լուր | | September 18, 2010 16:00

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր: Մասնավորապես` Հանրապետության ղեկավարի հրամանագրով ճարտարապետ Լեւոն Շմավոնի Խրիստաֆորյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում:

Մեկ այլ հրամանագրով, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի պահակախմբի պետ, փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ Գեւորգ Շամստանի Գիշյանը պարգեւատրվել է Արիության մեդալով:

Երկարամյա եւ բարեխիղճ պետական-հասարակական գործունեության համար Մուրադ Հովհաննեսի Մուրադյանը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Երկարամյա անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Արմենակի Սողոմոնյանը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության ղեկավարի հրամանագրերով պարգեւատրվել են նաեւ` առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար “Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոն” ՓԲԸ-ի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Անժելա Միսակի Թամազյանը, ում շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

Հայաստանի լողի հավաքական թիմերի գլխավոր մարզիչ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Իգոր Գրիգորի Սաֆարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Երկարամյա եւ անբասիր պետական-հասարակական գործունեության համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Միսակի Բալայանը պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

Օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Գագիկի Շահինյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում,

Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սուրեն Օնիկի Առաքելյանը եւ Երեւանի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Աշոտ Հովհաննեսի Մկրտչյանը, օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգեւատրվել են Մխիթար Գոշի մեդալով:

Դիտվել է 2034 անգամ:
Print Friendly

Leave a Reply