Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման են արժանացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 18, 2010 15:56

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար ոլորտի մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու մասին:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման են արժանացել`

Անահիտ Ներսեսի ԱՃԵՄՅԱՆԸ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Գ. Աճեմյանի անվան պատանի ջութակահարների անսամբլի գեղարվեստական ղեկավար,

Զինա Եղիշի ԱՆԱՆՅԱՆԸ Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի,

Նոյեմզար Արշավիրի ԱՌԱՔԵԼՅԱՆԸ Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի,

Գայանե Երվանդի ԱՍԱՏՐՅԱՆԸ Երեւանի Ն. Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի ուսուցչուհի,

Հրանտ Խաչատուրի ՀԱԿՈԲՅԱՆԸ Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Ադելաիդա Նշանի ՂԱԶԱՐՅԱՆԸ Երեւանի Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի տնօրեն,

Ռուզաննա Կառլենի ՂԱԶԱՐՅԱՆԸ Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ,

Արշալույս Ավագի ՄԱՆՈՒՑՅԱՆԸ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի,

Նունուֆար Սոկրատի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ Շիրակի մարզի Աշոցք գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի,

Արա Ռաֆայելի ՄԵՀՐԱԲՅԱՆԸ “Աշխատանքային ռեզերվներ” մարզական հասարակական կազմակերպության նախագահ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով:

Մովսես Խորենացի մեդալով պարգեւատրվել են`

Դիանա Վարազդատի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Արարատի մարզի Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի,

Արսեն Տիգրանի ԴԱՐԲԱՍՅԱՆԸ Երեւանի “Քվանտ” վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ,

Աղավնիկ Էդվարդի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի,

Էվելինա Հրաչիկի ՀԱԿՈԲՅԱՆԸ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի,

Անժիկ Գուրգենի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի երաժշտության ուսուցչուհի,

Կարմեն Անդրանիկի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ Թալինի ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ,

Կատյա Վանիկի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի քիմիայի ուսուցչուհի:

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply