Բելգիայի Սենատի ղեկավարը հավանություն է տալիս ղարաբաղյան հակամարտության գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի գաղափարին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 18, 2010 13:55
Ղարաբաղյան հակամարտության գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի նշանակումը կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին հայտարարել է Բելգիայի Սենատի պատվավոր նախագահ Անն-Մարի Լիզինը:
«ԵԱՀԿ ՄԽ-ն, որը հակամարտության լուծման մանդատ ունի, մինչ օրս արդյունքի չի հասել: Ես կարծում եմ, որ երկու կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շտապ կարգով աշխատեն այդ ուղղությամբ եւ հասնեն ղարաբաղյան հակամարտության գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի նշանակման, որին կլսեն եւ հակամարտող կողմերը, եւ բոլոր շահագրգիռ երկրները, այդ թվում նաեւ Ռուսաստանը»,-ասել է Լիզինը, «YES» միջազգային խորհրդատվական խմբի վարչության անդամը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը






Facebook
Tweet This
Email This Post
