Տեղաբաշխվել են 1մլրդ ծավալով պետական կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2010 13:29

Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել 18 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT18221117 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկըª 2 մլրդ 887 մլն 120 հազ. դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 800 մլն 120 հազ. դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 87 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 961 734 598 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը 11.3680 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 11.7500 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 10 դիլեր:


ՀՀ ֆինանսների նախարարություն

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply