Արման Վարդանյանը նշանակվել է Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում ԲՀԿ հատուկ ներկայացուցիչ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | աշխարհ | September 18, 2010 11:13
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու նախկին ղեկավար Արման Վարդանյանը երեկ հրաժարվել է նաև ավագանու մանդատից և նշանակվել Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում ԲՀԿ հատուկ ներկայացուցիչ` նստավայրը Կիև:
Այս լուրը «Անկախի» հետ զրույցում հաստատեց ինքը` Արման Վարդանյանը:
Պաշտոնը բավական հատկանշական է` հաշվի առնելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական մտերիմ հարաբերությունները Ուկրաինայի և Բելառուսի նախագահներ Յանուկովիչի և Լուկաշենկոյի հետ:
Հունիսին Արման Վարդանյանը հայտարարել էր, որ կուսակցության ղեկավարի կողմից իրեն` կուսակցության պատասխանատու ուղղություններից մեկը ստանձնելու մասին առաջարկ է եղել:
Հարկ է նշել նաև, որ Վարդանյանը ավագանու նիստերի ժամանակ աչքի էր ընկնում ընդդիմադիր կեցվածքով և սուր հարցադրումներ անում, ինչի արդյունքում նրա և Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները խիստ լարվել էին:






Facebook
Tweet This
Email This Post
